ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Սորոսի փոխարեն լիքը այլ ֆոնդեր կան

Սորոսի փոխարեն լիքը այլ ֆոնդեր կան
14.10.2023 | 07:57

Ասում է՝ Սորոսի դեմ ուժեղ պայքարեցինք՝ ՀՀ-ում գրասենյակը փակեց։ Մնում է՝ հատուկ մեդալ էլ սահմանվի էդ առիթով։

Տենց մեկ էլ միամիտներն էին հավատացել, թե Սորոսը «իր դեմ պայքարողներին» գովասանքի խոսքեր պիտի շռայլեր՝ ռեյտինգը բարձրացնելու համար։

Ինչևէ, Սորոսի մասին էնքան է խոսվել, որ արդեն իրեն սպառել է, իմաստ չկա էլ պահելու։ Անգամ հայտնի սորոսականները սկսել են «սորոսի դեմ պայքարել»:

Սորոսի փոխարեն լիքը այլ ֆոնդեր կան ու նոր դեմքեր, որոնց մասին դեռ չեն խոսում «սորոսի դեմ պայքարիստները»:

Այ իմ միամիտ ժողովուրդ, ինչքան հեշտ են քեզ խաբում:

Международная сеть фондов стоимостью 25 млрд долл., основанная Джорджем Соросом, закрывает офисы по всему миру.

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 5447

Մեկնաբանություններ